Սյունիքում հրազենայսին վնասվածքով երկու դի է հայտնաբերվել. հարուցվել է քրեական գործ. «Փաստինֆո»

Սեպտեմբերի 3-ին ժամը 17:05-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության բաժին, որ Սյունիքի մարզի Տորունիք գյուղի դիմացի այգիներում հրազենից մահացած վիճակում հայտնաբերվել է 51 և 27 տարեկան տղամարդկանց դի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանից։

ՔԿ լրատվական բաժնից հայտնեցին, որ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱԺ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով