Սարգսյանը Մոսկվային ճիշտն էր ասում․ Տարասով․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Միանշանակ, դրանք ներքին գործեր են, բայց հարցն այն է, որ ՀՀ-ն ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ է, Փաշինյանի ընթացքը դեպի պատմություն, տեսնում ենք, որ բաժանում են Հայաստանը, և ոչ թե՝ միավորում: Դա ապակայունացնում է իրավիճակը: Ասեմ Ձեզ, որ Ռուսաստանում ևս իրավիճակն այդպիսին է, մի մտածեք, որ մենք դասեր ենք տալիս հայերին: Մենք զգուշանում ենք վերադառնալ պատմության էջեր ևս, քանի որ դա բաժանում է ռուսներին ևս: Մենք փորձում ենք առաջ գնալ, ոչ թե հետ: Մենք պարզապես փորձում ենք ակնարկել հայերին այդ մասին, որ պետք է առաջ գնալ, ինչո՞ւ եք ետ գնում»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին:

Ըստ նրա՝ Մոսկվան դեմ է պատմության հետ հաշիվների մաքրմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մոսկվան իրեն պահում է այնպես, ինչպես պահում է: Եթե հստակ փաստերով կոռուպցիոն մեղադրանքներով փատաթղթեր ներկայացվեին Մոսկվային, ապա իրավական խորհրդակցություններ կսկսվեին և կքննարկվեր հարցը: Մյուս հանգամանքը՝ Շիշկինի պատմությունն անհասկանալի է մեզ համար: Փորձում են հավասարը հավասարի հետ խոսել իրենց գործընկեր Ռուսաստանի հետ: Ռուսաստանը երբեք չի փորձել ստորացնել Հայաստանին, Հայաստանին մենք մշտապես համարել ենք արժանապատիվ գործընկեր, բայց մարտահրավերներ նետել Ռուսաստանին, որ մենք կանենք միայնակ, հայակենտրոնություն, մենք միայն ՀՀ շահերն ենք պաշտպանում, պաշտպանեք, ո՞վ է խանգարում, Մոսկվան ի՞նչ»,- ասել է նա:

Խոսելով Արցախի հիմնահարցի մասին՝ նա ասել է. «Նա փակ բանակցություններ է վարում, իսկ հայ ժողովրդին ասում է. «Դուք եք որոշելու»: Ամեն բան ակնհայտ է, երկակի ստանդարտներ են, որոնք քաղաքական վստահություն նրա նկատմամբ չեն ձևավորում:

Ինչո՞վ էր տարբերվում նախագահ Սարգսյանը Փաշինյանից, Սարգսյանը Մոսկվային ճիշտն էր ասում, մենք չենք պաշտպանում Սարգսյանին, մենք հանդես չենք գալիս Քոչարյանի պաշտպանության օգտին, դրանք Ձեր ներքին խնդիրներն են, բայց հարցն այն է, որ նախկիններն անկեղծ էին, մենք հասկանում էինք, այլ հարց է՝ մեզ դո՞ւր էր գալիս, մենք ողջունո՞ւմ էինք, թե՞ ոչ: Մենք գիտեինք, թե ինչ է ՀՀ իշխանությունը մտածում կոնկրետ, իսկ ներկայումս մենք չգիտենք»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով