Ռուսական կողմը Վերին Լարսում կեղծ կշեռք է դրել ու վարորդներից փող է շորթում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստան ուղևորվող հայ վարորդները վստահեցնում են, որ Վերին Լարսի անցակետում առաջացած աննախադեպ խցանումների պատճառը նոր տեղադրված կշեռքն է, որի ցուցմունքները չեն համապատասխանում մեքենաների բեռի իրական կշռին:

Հայ վարորդներից մեկը պնդեց, որ դա արվել է վարորդներից հավելյալ գումար կորզելու համար: Ըստ մեր զրուցակցի՝ ռուսական կողմում այդ եղանակով օրական մոտ 2 մլն դոլար գումար է շորթվում վարորդներից. խոսքը միայն հայաստանցի վարորդների մասին չէ, այլ այդ անցակետից օգտվող Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և այլ երկրների բեռնափոխադրողների»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով