Պուտինը կգա Հայաստան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կմասնակցի՞ ի վերջո Պուտինը Երեւանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին թե՞ ոչ: ՀՀ-ում ՌԴ դեսպան Սեգեյ Կոպիրկինը վերջերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր. «Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ Հայաստանում տեղի է ունենալու Բարձրագույն խորհրդի նիստ, եւ ՌԴ ղեկավարը պետք է որ այստեղ լինի»:

Իսկ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողոնյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Այս պահին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը գագաթաժողովին հրավիրված բարձրաստիճան մասնակիցներից որևէ մեկի չժամանելու մտադրության մասին տեղեկատվություն չի ստացել»: Այսինքն՝ Պուտինը կգա Հայաստան: Մեր մյուս հարցին, թե ՀՀ-ում համառ լուրեր են շրջանառվում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան այցելելու նախապայման է առաջարկել՝ այցելելու անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որքանո՞վ են իրական այդ տեղեկությունները, դեսպանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ընդունված չէ առաջնորդվել չստուգված տեղեկատվությամբ, բամբասանքներով եւ ասեկոսեներով: Այժմ մենք գտնվում ենք նախապատրաստական փուլում»»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով