«Պողոսներ սպասեք 2050 թվականին…».Ռոբերտ Մելքոնյան

Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-Նիկոլ Փաշինյանը՝ հանգստի ժամանակ, հանկարծ մի գաղտնի փաստաթուղթ պեղեց ու երկնեց խորիմաստ մտքեր, և փորձեց համոզել, որ. Երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում:
Փաստաթուղթն իրոք կա՝ ինչպես ասում են, այն կազմվել է 2014թ. Համաշխարհային բանկի կողմից, խիստ նպատակային մռայլ տոնայնությամբ ու վատատեսությամբ, որի շատ-շատ եզրույթներ, դրույթներ հերքվել են հետագա քննարկումների ժամանակ:

Այո՛, նաև իհարկե շատ լուրջ խնդիրներ կային նախկինում ու մենք բոլորս գիտենք, որ իրոք փոփոխություններ էին անհրաժեշտ… Սակայն ոչ այս կերպ ու այս ձևով, երբ հիմա արդեն՝ իրոք, մեր երկիրն այս իշխանությունների անձեռնահասության պատճառով գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում և ռեանիմացիայի կարիք ունի…

Իսկ Փաշինյանն այդ «խիստ գաղտնի» փաստաթուղթը հիշել է և ներկայացրել նրա գոյությունը հանրությանը միայն ու միայն այն պատճառով, որ ցույց տա իբր թե իրենք այսօր սկսում են զրոյից… Որ երկիրն իրոք կազմաքանդված ու կործանված վիճակում էր և այն մեկ տարում, և առհասարակ մի քանի տարում հնարավոր չէ շտկել…Այդ փաստաթղթի գոյության հիշեցման միակ պատճառը դա էր…
Հիմա հասկացա՞ք իմաստն ու ողջ նպատակը… Արձակուրդին «Լեռը երկնեց, մուկ ծնեց»…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պողոսներ սպասեք 2050 թվականին…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով