«Պետությանը զրո օգուտ, բայց՝ ծախս բյուջեից, որովհետև վարչապետի ու իր պատվիրակության ճանապարահածախսերը վստահաբար անձնական միջոցներից չեն հատկացվել».Կարեն Վարդանյան

Ի՞նչ է տալիս մեր պետությանը վարչապետի ԱՄՆ այցը: Ես վստահաբար կպնդեմ, որ այդ այցը բառացիորեն ոչինչ չի տալիս, որովհետև այն իր մեջ չի ներառում ոչ մի պաշտոնական հանդիպում ԱՄՆ իշխանության ներկայացուցիչների հետ, ոչ մի նոր համաձայնագրի կնքում բիզնես ոլորտում: Կլինե՞ն արդյոք հանդիպման լոսանջելեսյան հանրահավաքի արդյունքում հայրենադարձության դեպքեր. վստահ եմ, որ ոչ, որովհետև համարյա զրոյական է հավանականությունը, որ մարդիկ կփոխեն իրենց բարեկեցիկ ու նորմալ կյանքը հայաստանյան ցածր աշխատավարձերի ու խնդիրների հետ:

Այսինքն, պետությանը զրո օգուտ, բայց՝ ծախս բյուջեից, որովհետև վարչապետի ու իր պատվիրակության ճանապարահածախսերը վստահաբար անձնական միջոցներից չեն հատկացվել:
Ստացվում է, որ հարկատուներս աշխատում ենք, որպեսզի մեր վճարած հարկերից գոյացած բյուջեով մի խումբ անհոգ մարդիկ տուրիստական շրջագայություններ անեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ  Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով