Պարոն Քոչարյան Սահմանադրական Դատարանը դա բարձրագույն ատյան է և դեմ գնալ ՍԴ որոշումներին նշանակում է դեմ գնալ պետությունը.Արմեն Ամիրջանյան

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ  Արմեն Ամիրջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

-Քիչ առաչ դիտեցի Լևոնական Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը լրագրողների հետ։

Պարոն Քոչարյան Սահմանադրական Դատարանը դա բարձրագույն ատյան է և դեմ գնալ ՍԴ որոշումներին նշանակում է դեմ գնալ պետությունը, իսկ ձեր պահվածքում խուճապ և ակնհայտ իրական պատկերը շեղելու փորձեր եմ նկատում։ Եթե խոսում եք օրինականությունից և արդարությունից ապա սկսեք ձեր կուսակիցներից՝հանձինս Վահե Գրիգորյանի մութ անցյալից։

Մարտի 1֊ի գործողությունների պատասխանը ևս կապվում է ձեր կուսակիցների և ներկայիս իշխանական որոշ օղակների հետ, ի՞նչ վերաբերվում է նախաքննական մարմնի որոշմանը, ապա անգամ ձայնագրությունները կան որտեղ ուղղակիորեն ճնշում է գործադրվում ՀՔԾ պետի վրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ձեզ համարում եմ գիտակից և պատկառելի տարիքը հաշվի առնելով ակնկալում եմ, որ կխոստովանեք ամեն ինչ և այս կրկեսը կավարտվի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով