«Պարոն Վանեցյանը լավ կանի, որ հստակ հանրությանը բացատրություն տա».Աղվան Պողոսյան

Ես չգիտեմ՝ ինչ կխոսի Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի գործունեության հետ կապված, ինձ համար ավելի կարևոր է, որպեսզի Վանեցյանի պատասխանի հետևյալ հարցին՝ 2018թ. ապրիլի 21-ին (հիշեցնեմ այդ օրերին ամբողջ Հայաստանով մեկ տեղի էին ունենում բողոքի ակցիաներ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ) ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ՀՀ քաղաքացիներ Հ.Բ-ն և Շ.Մ-ն, ստեղծելով հանցավոր համագործակցություն և ղեկավարելով այն, նպատակադրվել են Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի, հանրային նշանակության տարբեր վայրերում հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործադրմամբ Հայաստանի Հանրապետությունում ձևավորել համատարած վախի մթնոլորտ և, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելով՝ վերջիններիս առաջադրել որոշակի գործողություններ կատարելու պահանջներ:

Պարոն Վանեցյանը լավ կանի, որ հստակ հանրությանը բացատրություն տա՝ արդյո՞ք այդ ահաբեկչական խումբը ինչ-որ ձևով առնչություն ունի հեղափոխության ու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բռնի ձևով զավթելու հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով