«Ուզի թե չուզի Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը ակտիվ քաղաքականության մեջ է».Աղվան Պողոսյան

Լսեցի Լոսից Նիկոլ Փաշինյանի ելույթը:
Ամբողջովին նյարդային ու ջղաձիգ ելույթ էր:
Եվս մեկ անգամ ամբողջ ասուլիսը նվիրված էր Ռոբերտ Քոչարյանին:
Մեկ ու կես տարի Վարչապետ աշխատած մարդը դեռևս խոսում է միլիոնների ու թալանի մասին, հաշվի առնելով այն, որ ոչ մի դատական վճիռ դեռևս չկա միլիոնների ու թալանի մասին:

Նիկո՛լ ջան, ա՛խր, դու ընդդիմադիր չես, դու երկրի Վարչապետն ես, կամ ինչպես քեզ ես ներկայացնում՝ գերագույն գլխավոր հրամանատար:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու մասին, Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Քոչարյանը շանս չունի քաղաքականությամբ զբաղվելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ պարզ բան պետք է հասկանա Նիկոլ Փաշինյանը, որ Ռոբերտ Քոչարյանը արդեն իսկ ակտիվ քաղաքականություն վերադարձել է, երկրի առջև կուտակված մարտահրավերների ու Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների մեկտեղմամբ:

Ուզի թե չուզի Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը ակտիվ քաղաքականության մեջ է, և միակ այլընտրանքն է գործող իշխանության:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով