«Որևէ լրագրող, քաղաքական գործիչ կարդացե՞լ է այդ գիրքը, հարցեր տվե՞լ են Նիկոլին այդ մասին».Իրինա Դանիելյան

Նիկոլ Փաշինյանը երեկ երկու անգամ ցիտեց «երկրի հակառակ կողմը» վեպից հատվածներ, շրջանցելով այս հատվածները։

Հատված Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքից.
«…-Ինչպես կարելի է այս հողերը վերադարձնել Ադրբեջանին…
Մենք մեր թերթում քննադատում ենք կոշտ գծի կողմնակիցներին, իսկ շաբաթ-կիրակի ինքներս էլ ասում ենք՝ ոչ մի թիզ հող թշնամուն: Ի՞նչ է սա, կեղծի՞ք: Ավելի շուտ՝ սրտի և ուղեղի հակամարտություն:
Սիրտը ուզում է, ուզում է, որ դաշտավայրն իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո, ուղեղն ասում է՝ մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, եւ առնվազը պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել՝ հանուն խաղաղության:
Մենք ետ ենք դառնում Աղդամից. Դաշտավայրը վերջանում է, ուրեմն՝ Հայաստանն է սկսվում…»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլն արդյո՞ք դեռ այդ կարծիքին է, որևէ լրագրող, քաղաքական գործիչ կարդացե՞լ է այդ գիրքը, հարցեր տվե՞լ են Նիկոլին այդ մասին:
Նա դեռ այսպե՞ ս է պատկերացնում Հայաստանի սահմանները, ուր վերջանում են Աղդամի դաշտավայրերը, և սկսվում է Հայաստանը:

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով