Որքանո՞վ է օրինաչափ 2 մլրդ դրամ պարգեւավճար տալ ՊԵԿ-ին, երբ Գյումրիի ողջ բյուջեն 3 մլրդ է. գյումրեցին՝ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ բնակիչներից մեկը հետաքրքրվեց, թե որքանո՞վ է   օրինաչափ, որ կառավարությունը 2 մլրդ դրամի պարգեւավճար է սահմանում ՊԵԿ-ի համար, իսկ Գյումրիի ողջ բյուջեն ընդամենը 3 մլրդ դրամ է:

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ դա օրինաչափ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Եթե այդ գերատեսչության առջեւ խնդիր է դրված 40 մլրդ դրամով ավելի հարկեր հավաքել, որը պետք է ծախսվի այդ թվում նաեւ Գյումրիում, ապա այո, օրինաչափ է:

Դա տրվել է ի պատասխան այն գործողության, որի արդյունքում այս տարի պետական բյուջեում 40 մլրդ դրամի գերակատարում ենք ունենալու, որի արդյունքում ուսուցիչների աշխատավարձն է ավելանալու, այդ թվում գյումրեցի: Դրա արդյունքում մենք 310 կմ ճանապարհ ենք նորոգելու, այդ թվում Գյումրի բերող, որի արդյունքում 10 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր ենք իրականացնելու, այդ թվում Գյումրիում: 590 մլն դրամի սուբվենցիա է իրականացվելու միայն Գյումրիում»,-հայտարարեց վարչապետը:

Նա նաեւ նկատեց. «Մենք հիմա կարող ենք ամեն ինչ կտրել, բայց դրա արդյունքում կոլապսում կհայտնվենք»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ի կառավարության նիստում որոշում կայացվեց ՊԵԿ-ի պարգեւավճարների գումարն ավելացնել 1,5 մլրդ դրամով եւ հասցնել 2,3 մլրդ դրամի:

news.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով