Նիկոլ Փաշինյանի մեկ ժամ ավել երկրի ղեկին մնալը, լի է պետականության համար կործանարար հետևանքներով. Գևորգ Գևորգյան

Օրեցօր մեծանում է այն մարդկանց զանգվածը, ովքեր գիտակցում են, որ Նիկոլ Փաշինյանի մեկ ժամ ավել երկրի ղեկին մնալը, լի է պետականության համար կործանարար հետևանքներով:

Տնտեսական, ներքին, արտաքին ամբողջովին ձախողված քաղաքականություն, հասարակության բարոյահոգեբանական անկայուն մթնոլորտ, քաղաքական հետապնդումներ, երևակայական դավադիրներ, մեղադրանքներ, պետության ղեկավարին ոչ հարիր խոսակցական ոճ… Եթե հետևենք գործողություններին և հայտարարություններին, ապա ակնհայտ է դառնում, որ այլևս ստեղծված է իշխանությանը ձեռնտու խառնաշփոթ, որի բուն նպատակը հասարակության հետաքրքրությունը Արցախի հարցի կարգավաորման գործընթացից շեղելն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստացի ջանքեր է գործադրվում վերադառնալ մինչ 98 թվականը գործող, Լևոն Տեր-Պետրոսյանի փուլային տարբերակին, որը ոչ այլ ինչ է քան՝ հողերը հանձնել ադրբեջանին, խոստումների դիմաց: Հետաքրքրական է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտ արդեն խոսում է ադրբեջանի կողմից ընդունելի տարբերակի մասին: Սա այն ինդիկատորն է, որով փորձում է շոշափել ժողովրդի կարծիքը, թե որքանով ազգը դա կընդունի կամ կընդվզի: Դեպքերի, իրադարձությունների ընթացքին և բովանդակությանը հետևելով, արդեն հասկանալի է դառնում թե ինչու է իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, իշխանության գալու աառջին իսկ օրից լծված արցախցի-հայաստանցի պառակտմանը, մարդկանց իրար դեմ հանելուն, արցախյան ազատամարտի հետ անմիջական կապված մարդկանց վարկաբեկելուն, հաղթանակած ազգի ոգին կոտրելուն, պատերազմում տարած մեր փայլուն հաղթանակը
պարզապես խորհրդային ադրբեջանից Ղարաբաղի ինքնորոշում որակելուն, Արցախի Հանրապետությունը մարզ կոչելուն….

Սա երկրի ղեկին հայտնված, պետություն քանդող անձի տրամաբանության մեջ է ամբողջովին տեղավորվում, սակայն մի բան չեն հաշվել, դատարկախոսություններով, վրեժխնդրությամբ, դավադիրներ փնտրելով, պետականաշինության հիմքերում կանգնած գործչին քաղաքական հետապնդման ենթարկելով, դեռևս աշխարհի ոչ մի երկրի ղեկավարի չի հաջողվել հասնել նպատակի և չկանգնել սեփական ժողովրդի ու պատմության դատաստանի առջև:

Խաղաղություն մեր երկու Հանրապետություններին և համբերություն՝ մեր Ժողովրդին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ  Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով