Նիկոլ Փաշինյանի հրահանգով գործ կարողներին. տղերք, հիշու՞մ եք չէ, որ դատվելու եք՝ որպես քրեական օրենսգիրքը կոպտագույնս խախտած հանցագործներ

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կասկած չկա չէ՞, որ Հրայր Թովմասյանի հերթական սանիկին ձերբակալելը ՍԴ նախագահին հոգեբանորեն ճնշելու հերթական անիմաստ և ապարդյուն քայլն է:

Ցանկանում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի հրահանգով գործ կարողներին. տղերք, հիշու՞մ եք չէ, որ դատվելու եք՝ որպես քրեական օրենսգիրքը կոպտագույնս խախտած հանցագործներ: Իսկ քանի որ այսօր ձեր ձերբակալած Նորայր Փանոսյանի մասով գործը հարյուր տոկոսանոց ջուր է ու նա լրջագույն առողջական խնդիրներ ունի, և դուք դա իմանալով եք արել՝ ձեր «պանյատկեքով» ՍԴ նախագահին «տուպիկ դնելու» համար, ապա հատուկ զգուշացնում եմ. եթե Փանոսյանի հետ ինչ-որ բան պատահի, դուք նույնիսկ որպես քրեական հանցագործներ չեք դատվելու, դուք որպես ինկվիզիտորներ եք պատասխան տալու: Հանկարծ չկասկածեք, չեք պլստալու…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով