«Նիկոլ, սխալ կուպե ես նստել». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իշխանությունը հենց նեղն է ընկնում, սկսում է երգել իր ֆալշ երգը թալանի ու թալանչիների մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավատարիմ մնալով բոլշևիկյան ավանդույթներին, Նիկոլը սկսում է կուլակաթափության, իսկ իրականում քաղաքական ձերբակալությունների և ռեպրեսիաների նոր փուլ։

Անշուշտ, օրինախախտի տեղը բանտն է, բայց այդ դեպքում ամենամեծ օրինախախտը հենց ինքը՝  Նիկոլն է։

Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց վաղ թե ուշ հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնելու դատարանի առջև՝ անմեղության կանխավարկածը մերժելու, Արցախի հերոսների դեմ քաղաքական հետապնդում ձեռնարկելու, իշխանությունը բռնազավթելու և դատարանները շրջափակելու հրամաններ տալու համար։

Հ.Գ. Նիկոլ, սխալ կուպե ես նստել։ Քո նեոբոլշևիկյան մեթոդներով չես կարող հետ պահել մեզ իզմիր չունեցող հակապետական ռեժիմի դեմ պայքարից։
Իսկ քո Կարթագենը անպայման պետք է կործանվի»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով