«Նիկոլը ուզի, թե չուզի, պետք է հրաժարական տա և տալու է». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը   ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլը, ուզի, թե չուզի, պետք է հրաժարական տա և տալու է՝ որքան ուշ, այնքան ավելի խորքային դեստրուկտիվ գործընթացներ կսկսվեն: Ինքը դատապարտված է: Դա չի նշանակում, որ Հայաստանում իշխանափոխություն պետք է տեղի ունենա:

Իշխանությունը պատկանում է խորհրդարանին, այլ ոչ թե վարչապետին և նոր կառավարություն կազմելը չի նշանակում իշխանափոխություն: Դա խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրների համար բնականոն երևույթ է։

Նիկոլը դեստրուկտիվ անձ է ու հասարակությանը կոնսոլիդացնելու իր շանսը չօգտագործեց: Նա անհասկանալի է թե «Իմ քայլը» ֆրակցիայի գործընկերների համար, որտեղ շատերի հետ արդեն կոնֆլիկտի մեջ է, թե ուժային կառույցների սպաների համար, թե դատական համակարգի համար, որն արդեն փլուզման ու հեղինակազրկման շեմին է, թե Արցախի համար, թե Հայաստանի հանրության մի զգալի հատվածի համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլն անհասկանալի է նաև միջազգային հարթակներում։ Միջազգային գործընկերների համար նա հախուռն, առաջնայինը երկրորդականից չտարբերող անձի համբավ է ձեռք բերել, ինչպես նաև տարերային ու անհետևողական է իր որոշումներում։

Մավրը իր գործը արել է, Մավրը պետք է հեռանա։

Մեզ այժմ պետք է հավասարակշռված անձ, ով կունենա կոնստրուկտիվ վարքագիծ, դիալոգի մեջ մտնի հասարակության տարբեր շերտերի հետ, կլինի վստահելի, կանխատեսելի ու զուսպ իր խոսքերում և գործերում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպես, թե այնպես նա հեռանալու է ժամանակից շուտ ու որքան շուտ, այնքան լավ մեզ բոլորիս համար, հատկապես իր քաղաքական թիմի համար»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով