Յուրի Խաչատուրովի որդուն գեներալ-մայորի կոչում է շնորհվել.«Փաստինֆո»

ՀՀ նախագահի հրամանագրով Յուրի Խաչատուրովի զինվորական որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Յուրիի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- նշված է հրամանագրում:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի հատվածում 140 հեկտար դիրքերի բարելավման օպերացիան իրականացվել է գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով