Մեր հնարավոր տարաձայնություններով հանդերձ, Մինասյանի հետ նույն դաշտում լինելը հետաքրքիր է եւ ադրենալինոտ

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-Ես չգիտեմ՝ ծանո՞թ են Միքայել Մինասյանն ու Արթուր Վանեցյանը, ինչպես գրում են իշխանական քարոզչամիջոցներն ու ֆեյքերը, բայց դատելով Նիկոլի խոսնակի հերթական անադեկվատ ռեկացիայից ու 1in.am-ի՝ կառավարական շենքից թելադրված նյութից, Վանեցյանին, իբր, վնասելու համար փորձում են բերել Մինասյանի դաշտը:

Եվ սա իշխանության հերթական տակտիկական սխալն է: Եվ իրականում մեծ լավություն Վանեցյանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր հնարավոր տարաձայնություններով հանդերձ, Մինասյանի հետ նույն դաշտում լինելը հետաքրքիր է եւ ադրենալինոտ։

Դե մեր դասական, պահպանողական ու անգլիական գազոնի որակի դաշտի մասին էլ չասեմ։

Այս ֆոնին Նիկոլի դաշտը արդեն սպառված է, մեկ դերասանի թատրոն է հիշեցնում, որտեղ բացի իրենից ուրիշ գործող անձ չկա և արդեն պարզ է, որ այս թատրոնն ավարտվելու է արագ ու շատ վատ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես չգիտեմ նաև Վանեցյանի հրաժարականի պատճառները, բայց այն, որ նա արդեն 3 «խոդ» առաջ է և այս իրավիճակից շահած է դուրս եկել, կասկած չունեմ:

Հ.Գ. Իսկ եթե իշխանական քարոզչամիջոցների կանխագուշակումները իրական են, ապա Վանեցյանի լեզվով ասած՝ Barcelona-ն կամ Real-ը ձեռք կբերեն Messi-ին՝ քանի որ Վանեցյանի պես ռեյտինգային գործիչը կարող է ուժեղացնել այն թիմը, որտեղ կգնա: Եթե իհարկե, գտնի իր խաղը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով