Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 34 շենքի բակում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրից հրազենային վնասվածքներով Աստղիկ բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վրաչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գարեգին Հովհաննիսյանի, նույն բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արսեն Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հարություն Միքայելյանի, Հենրիկ Քարդաշյանի և ավագ քննիչ Ալլա Հովակիմյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են Toyota Highlander մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են բազմաթիվ կրակոցների հետքեր: Ավտոմեքենայի դրսում և ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դեպքի վայրից քիչ հեռավորության վրա հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված բազմաթիվ պարկուճներ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին,որ վիրավորներից մեկը «Լեօպարդ» խանութի սեփականատերն է: Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա քնննչական բաժնի պետ Գ. Հովհաննիսյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Արսեն Արսենյանը, դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը և այլ դատախազներ:

Մանրամասն` shamshyan.com-ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով