Ասկերանի քաղաքապետ է վերընտրվել անկուսակցական Սամվել Աղաջանյանը՝ 469 ձայնով:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Մարտակերտի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է Միշա Գյուրջյանը՝945 ձայնով։
Հադրութի քաղաքապետ է ընտրվել «Արցախէներգո» ՓԲԸ Դիզակ մասնաճյուղ ԱՏ ճարտարագետ Վահան Սավադյանը՝ 676 ձայնով:
Մարտունի քաղաքի ղեկավար է ընտրվել «Գոռ Սարգսյան» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Սարգսյանը՝ ստանալով 1292 ձայն։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Քարվաճառ համայնքի ղեկավար է վերընտրվել Սերգեյ Չիլիգնարյանը՝ ստանալով 210 ձայն:
Շուշիի քաղաքապետ է ընտրվել Շուի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արծվիկ Սարգսյանը՝ ստանալով 879 ձայն։
Բերձորի քաղաքապետ է ընտրվել համայնքապետի տեղակալ Նարեկ Ալեքսանյանը (Ազատ Հայրենիք կուսակցությունից)՝ 306 ձայնով։