Հրայր Թովմասյանի ձերբակալված սանիկին՝ Նորայր Փանոսյանին քննչականից անգիտակից վիճակում տարել են Նորք Մարաշ ԲԿ, վիրահատում են

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Կեսգիշերին Armlur.am-ը հայտնել է, որ Հրայր Թովմասյանի ձերբակալված սանիկին՝ Նորայր Փանոսյանին քննչականից անգիտակից վիճակում տարել են Նորք Մարաշ ԲԿ, վիրահատում են։

Ենթադրում եմ, որ կամ ինֆարկտ կամ ինսուլտ պետք լինի։

Ամբողջ լրատվադաշտը լուռ-լուռ է։ Իշխանական քարոզիչներից սկսած, սորոսական իրավապահպանակներով վերջացրած։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բառացիորեն երեկ էի գրել, որ արդեն սովորական են դարձել թե՛ իշխանության անասնության դրսևորումները, թե՛ այսպես կոչված «քաղաքացիական հասարակության», «իրավապաշտպանների» ու մնացած «ժողովրդավարների» ընտրովի կուրությունն ու խլությունը։

Զուտ հիշեցման կարգով. այս տարվա հունվարին երկարատև հացադուլից հետո բանտում մահացավ Մհեր Եղիազարյանը։ Ո՞վ է տեղյակ, ինչի՞ եկավ քննությունը, ո՞վ պատժվեց»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով