Հորդորում ենք կատարել պայմանագրով սահմանված վճարման պարտավորություններն ամբողջությամբ, հակառակ դեպքում աղբահանությունն իրականացնելն անհնար է. «Սանիթեք»-ը՝ Հայկ Մարությանինին

«Սանիթեք»-ը Երևանի քաղաքապետին հասցեագրված նամակ է հրապարակել՝ որպես քաղաքապետարանի կողմից «Սանիթեք»-ին ներկայացվող ծանուցումների ընդհանուր պատասխան: «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլից Հարգելի պարոն քաղաքապետ, Ձեր կողմից բազմաթիվ անգամ հրապարակայնորեն նշվել է, որ «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրով քաղաքապետարանի միակ պարտականությունը վճարումներ կատարելն է, որը անշեղորեն իրականացվում է:

Պայմանագրին և ՀՀ օրենսդրությանը ծանոթ ցանկացածի համար ակնհայտ է, որ վճարումների կատարումը չի կարող լինել համայնքի միակ պարտականությունը, ինչի վառ օրինակ է մինչ օրս Երևան քաղաքում աղբահանության իրականացման կարգի և աղբամանների տեղադրման վայրերի սահմանման Ձեր կողմից անշեղորենխախտվող և նամակներից մեկով «ինչ որ քարտեզ և ընթացակարգ» ու «անհասկանալի» որակավորված օրենքով սահմանված Երևանի համայնքի այս պարտավորությունը, որի բացակայության պայմաններում աղբահանությունը Ձեր կողմից ստեղծված հիմնարկի կողմից կատարվում է օրենքի կոպտագույն խախտումով և առանց որևէ հիմքի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօրվանից սկսած սակայն ակնհայտ է նաև, որ Ձեր հայտարարությունների մյուս մասը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ ներկա պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը ընդհանուր առմաբ երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 000 000 ՀՀ դրամ գումար՝ խախտելով պայմանագրով սահմանված վճարման ժամկետները:

Հատկանշական է, որ նշված գումարի մի մասն է միայն պայմանագրի համաձայն Ձեր կողմից համառորեն կիրառվող տուգանքները (որոնք վիճարկվում է մեր կողմից դատական կարգով), իսկ մյուս մասի վճարումը չի կատարվել առանց որևէ պատճառաբանությամբ և պայմանագրի խախտումներով:

Այս ամենի արդյունքում Երևան քաղաքի աղբահանության ու սանիտարական մաքրման օպերատորների գործունեությունը այլևս վերջնականորեն վտանգված է, ինչպիսի պայմաններում ընկերության պայմանագրային ապահովումներն ու ռեզերվները չեն կարող բավականացնել գործունեության իրականացման համար, ուստի սույնով ծանուցում ենք առ այն, որ մեր ընկերությունների կողմից ծառայությունների ոչ պաշտաճ մատուցումը պայմանավորված է Երևանի քաղաքապետարանի կողմից պայմանագրով սահմանված իր վճարման պարտավորության խախտմամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նման հնարավոր հետևանքների մասին մենք բազմիցս նախազգուշացրել ենք Ձեզ, իսկ վերջին ծանուցումը ուղարկվել է մեր պայմանագրի ղեկավարի կողմից 28.08.2019թ-ին: Նշվածի արդյունքում Ձեր կողմից ներկայացվող համապատասխանության և ձախողման ծանուցումներում նշված ծառայությունների մատուցումը այլևս անհնար է պաշտաճ կատարել, իսկ կատարման նման անհնարինությունը ծագել է բացառապես Երևանի քաղաքապետարանի կողմից վճարումները չկատարելու հետևանքով և անհնարինությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Երևանի քաղաքապետարանի չի կատարել իր վճարման պարտավորությունները ամբողջությամբ:

Նշվածը հաշվի առնելով խնդրում ենք սույնը դիտարկել որպես ներկայացվող ծանուցումների ընդհանուր պատասխան, քանի դեռ իրավիճակը չի փոխվել: Կրկին անգամ հորդորում ենք կատարել պայմանագրով սահմանված վճարման պարտավորությունները ամբողջությամբ:

Նախապես շնորհակալություն:

Հարգանքով՝ Նիքոլա Էլ Թաուիլից 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով