«Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ   Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

-Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով Ամուլսարի հարցին առաջարկել է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ և անցկացնել հանրաքվե: Վերջին օրերին նույն խմբակցության մի շարք պատգամավորների խմբակցությունից դուրս գալու մասին հայտնի դարձած լուրերի ֆոնի վրա կարելի է փաստել, որ Ամուլսարի խնդիրը դարձել է այն սեպը, որը պառակտում է ստեղծում իշխող մեծամասնության շարքերում և դառնում է անվստահության հանրաքվե իրականացնելու նախաձեռնության պատճառ:

Հատուկ ուզում եմ նշել, որ Ռեֆորմիստների կուսակցությունը դեռ 2019 թվականի հունիսի 3-ին հանդես է եկել վստահության հանրաքվե անցկացնելու առաջարկով: Այս առաջարկը հրապարակվել է Ռեֆորմիստների ֆեյսբուքյան էջում և ավելի ուշ՝ հունիսի 12-ին, տեղի է ունեցել իմ մամուլի ասուլիսը,որի ժամանակ հայտարարել եմ վստահության հանրաքվե անցկացնելու առաջարկի մասին:

Դեռ երեք ամիս առաջ ռեֆորմիստները կանխատեսել են այսպիսի զարգացումներ:
Ստացվում է, որ 3 ամիս էր պետք, որ իշխող համակարգը դա հասկանար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով