ՀՅԴ-ն՝ պառակտման եզրին. Փաշինյանի ԱՄՆ այցից առաջ իրարանցում է դաշնակցական կառույցում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ․ այցից առաջ բուռն իրարանցում է տեղի դաշնակցական կառույցում։ Հայրենիքում մոլի ընդդիմադիր, սփյուռքում մոլի իշխանամետ դաշնակցական ընկերները, մեր աղբյուրների փոխանցմամբ, ջանք ու եռանդ չեն խնայում, որ Փաշինյանի ու տեղի հայ համայնքի հետ հանդիպումը տպավորիչ լինի։

Հիշեցնենք, որ նրանք ջանք չէին խնայել նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այցը կազմակերպելու ժամանակ։ Պրոիշխանական գծի ակտիվ ջատագովն Արեւմտյան Ամերիկայի Գերագույն մարմնի անդամ Վիգեն Հովսեփյանն է՝ Հրանտ Մարգարյանի հավերժ ախոյանը։ Սակայն դաշնակցականների ակտիվության փաստով առանձնապես ոգեւորված չեն հայրենիքում․ երեկ ո՛չ Բյուրոյի, ո՛չ ԳՄ կազմից որեւէ ՀՅԴ-ականի հետ կապ հաստատել չհաջողվեց»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով