ՀետՔԱՅԼԱՐԱԾ Հայաստան.Անդրանիկ Թևանյան

ՔայլԱՐԱՐԱԾ իշխանության անխուսափելի վախճանից հետո Հայաստանում պետք է անմիջապես նախաձեռնել բարեփոխումներ՝ 3 ուղղությամբ․

1. Կրթություն
Սա ռազմավարական խնդիր է, քանզի դիպլոմավոր անգրագետների ու անդիպլոմ անգրագետի համատեղ գործունեության արդյունքներն ակնհայտ են դարձնում, որ սկսած մանկապարտեզից պետք է ճիշտ հիմքեր դնել, այլապես ոմանք մեծանում, դառնում են քայլԱՐԱՐԱԾ ու պատուհաս դառնում բոլորիս համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Առողջապահություն
Հատկապես շեշտը պետք է դնել հոգեբուժության զարգացման ու այդ ոլորտի արդիականացման վրա։

Պարանոյիկներն ու շիզոֆրենիկները պետք է գտնվեն հատուկ հիմնարկներում՝ պետության հոգածության ներքո և բժիշկների ուշադրության կենտրոնում, այլ ոչ թե պետական բարձր պաշտոն զբաղեցնեն։

Հոգեբուժարանները վերջին տարիներին Հայաստանում ակնհայտորեն թերացել են, և արդյունքում մենք ստացել ենք քայլԱՐԱՐԱԾ իշխանություն, ու որպես հետևանք՝ 6–րդ պալատի վերածված պետություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3. Տնտեսություն
Մարդկանց սոցիալ–տնտեսական վիճակը պետք է բարելավել, քանզի դա անվտանգության հարց է։

Աղքատ հասարակությանը հեշտ է մանիպուլացնել, խաբել, ամբոխի վերածել ու քայլԱՐԱՐԱԾ իշխանություն ձևավորել։ Իշխանություն, որը է՛լ ավելի աղքատության է տանում աղքատներին և թալանի դեմ անընդհատ ճառելով՝ աննախադեպ թալանի հակվածություն է ցուցաբերում։

Բնականաբար, բոլոր ոլորտներում է բարեփոխում անհրաժեշտ, բայց այս երեքն առաջնահերթ են։

Քաղաքագետ  Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով