Հանցագործության մասին հաղորդում.Մարինա Խաչատրյան

ՀՀ ոստիկանության պետի
ժամանակավոր պաշտոնակատար
Արման Սարգսյանին

ՀՀ Գլխավոր դատախազ
Արթուր Դավթյանին

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյանից

Հանցագործության մասին հաղորդում

Հարգելի՛ լիազոր մարմնի ներկայացուցիչներ,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2019 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած Առողջապահական խորհրդի նիստի ժամանակ տեղի է ունեցել բանավեճ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Էդգար Խուրշուդյանի միջև։
https://hraparak.am/post/2115783013

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այդ օրվա նիստի արձանագրության 4-րդ էջում նշվում է, որ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին հանձնարարում է «անտեսել» քաղաքացիների դիմումները։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հանդիսանում է վերահսկող կառույց, որը ենթարկվում է վարչապետին։ Այն պարտավոր է և իրականացրել է այդ թվում նաև Առողջապահության նախարարության գործունեության վերահսկողություն։

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չունի լիազորություն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչներին հանձնարարականներ տալու։ Քաղաքացիների յուրաքանչյուր դիմում պետք է ուսումնասիրվի օրենքի տառին համապատասխան, իսկ դրան խոչընդոտելու իրավասություն Արսեն Թորոսյանը նույնպես չունի։

Հավելեմ, որ խոսքը գնում է անձամբ իմ կողմից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ներկայացրած դիմումի մասին, որի հիման վրա հարուցվել էր վարչական վարույթ և հայտնաբերվել էր իրավախախտում։
Եզրակացնում եմ, որ Արսեն Թորոսյանը նպատակ է ունեցել կոծկել իրավախախտումը և իրականացնել հետագա իրավախախտումներ։
Այսպիսով, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խախտել է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 308 և 309 հոդվածները։

Ելնելով վերոգրյալից` պահանջում եմ կատարվածի առնչությամբ անհապաղ հարուցել քրեական գործ, պարզել իրականությունը և պատասխանատվության կանչել Արսեն Թորոսյանին, ով խախտել է Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածները։
(Կից ներկայացնում եմ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրությունն ամբողջությամբ)։

Հարգանքով`

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյան

https://hraparak.am/post/2115783013?fbclid=IwAR14GgJP9I4EAgbZBde8LlUsIdri8CtrW8mqm7CvPvdLETbLXp1FWTCZQNk

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով