Հայկ Հարությունյանի մահվան կապակցությամբ չեն ցավակցել նախագահ Սարգսյանը, վարչապետ Փաշինյանը

Աղվան Պողոսյանը ֆեյսբսուքյան իր էջում գրում է

Երկու օր է` ՀՀ-ում ինքնասպան (ըստ պաշտոնական տեղեկատվության) է եղել գեներալ-գնդապետ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Ցավակցություններ են հղել ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները, Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Չեն ցավակցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հիշեցնեմ, որ գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը բոլոր իշխանությունների ժամանակ զբաղեցրել է առանցքային նշանակության պաշտոններ:

Կարծում եմ՝ ՀՀ առաջին նախագահի ու ներկայիս իշխանությունների կրավորական կեցվածքը անընդունելի ու դատապարտելի է:
Սա խոսում է Հայաստանում սիրո ու հանդուրժողականության դրսևորումների իսպառ բացակայության մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով