«Հայաստանում դեռ քիչ չեն ամնեզիայով չտառապող մարդիկ».Կարեն Վարդանյան

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ  Կարեն Վարդանյանը գրում է.

«Ներկայիս Հայաստանը սովորական բռնապետություն չէ, այլ յուրօրինակ բռնապետություն, որտեղ կան 37 թվի ավանդույթներին բնորոշ ռեպրեսիաները, բայց այդ ամենը, ինչպես և արդարադատությունը՝ ընտրովի է և տեղի է ունենում մեկ մարդու՝ բռնապետի քմահաճույքով՝ հիմնված վերջինիս համակրանքների ու հակակարանքների և անձնական վրեժխնդրության վրա:

Հակառակ դեպքում վաղուց արդեն ձերբակալված կլիներ օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետև ոչ ոք չի կարող ասել, թե առաջին նախագահը ոչ մի անօրինական բան չի արել, քանի որ ի դժբախտություն բռնապետի՝ Հայաստանում դեռ քիչ չեն ամնեզիայով չտառապող մարդիկ, ովքեր շատ լավ հիշում են, թե ինչեր են արել Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր հանցավոր վարչակազմը, որի վերածնունդն է հանդիսանում այսօրվա իշխանությունը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով