Համազգային ողբերգություն է, երբ բանակցային գործընթացը վստահված է «իզմեր» ու հայեցակարգ չունեցող, «պոպուլիզմի» գերի մեկին.Շարմազանով

Երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հանրահավաքում հռչակեց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» եւ «Միացում» կարգախոսները, իշխանական քարոզչամեքենան շտապեց սա ներկայացնել իրենց սիրած ածականով՝ «աննախադեպ» ազգային հայտարարություն, թե տեսեք-տեսեք՝ ինչ դուխով վարչապետ ունենք:

Այսօր, սակայն Փաշինյանը իրեն եւ նեոբոլշեւիկներին բնորոշ ոճով «մեկ քայլ առաջ երկու քայլ հետ» է գրանցում Fox LA-ի հետ հարցազրույցում, մասնավորապես նշելով.
«Արցախյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի եւ Հայաստանի, եւ Արցախի, եւ Ադրբեջանի ժողովուրդների համար»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դուխով» վարչապետը սովորության համաձայն ընդգծել է իր «ես»-ը ու ասել, թե ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, որ դրա մասին խոսում է:

Փաշինյանը դարձյալ իր ոճի մեջ է՝ ցուփցվանգ, անտրամաբանական գործողություն եւ ձեւակերպումներ: Այսպիսով, միջազգային հանրության կողմից «դեղին քարտից» հետո Փաշինյանը «նահաջում է երգով»:

Ի՞նչ կարիք կար Ստեփանակերտում տուրք տալ պոպուլիզմին, որ այսօր էլ նահանջեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոչ բարով առաջին ղեկավարն է, որը երբեւիցե չի նշել, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլընտանք չունի:

Համազգային ողբերգություն է, երբ բանակցային գործընթացը վստահված է «իզմեր» ու հայեցակարգ չունեցող, «պոպուլիզմի» գերի մեկին:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով