Կարեն Կարապետյանը քաղա­քական հանդիպումների շարք է նախաձեռնելու. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկա ամիսների ըն­թացքում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը քաղա­քական հանդիպումների շարք է նախաձեռնելու:

ՀՀ բիզնես շրջանակների հետ հանդիպելուց հետո, որը տեղի է ունեցել վեր­ջին մի քանի ամիսների ընթացքում, նա մտադիր է եկող տարեսկզբին քննարկումների փուլ նախաձեռնել ՀՀ քաղաքական դաշտում «խաղացող» առանցքային դերակատարների հետ, որի ժամանակ կքննարկեն ՀՀ քաղաքական դաշտի «փազլի» ապա­գան: Թերթի զրուցակիցը, որը չցանկացավ հրապարակել իր անունը և որը Կարապետյանի շրջապատից է, հայտնել է, որ տե­ղի ունեցած նախնական մի քանի հանդիպումների ընթացքում պարզվել է, որ ընդդիմադիր դաշտում գտնվող որոշակի անհատ­ներ և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ շահագրգիռ են Կարապետյանի այդ նախաձեռնության առումով և արդեն իսկ ընդունել են քննարկումների առաջարկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չի բացառվում, որ Կա­րապետյանի հետ համագործակցելու հայտ ներկայացրած ուժե­րի մեջ լինեն նաև հանրության համար անակնկալ և անսպասելի դեմքեր»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով