«Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը գրում է.

-Այսօր նա հայտարարել է «Մեծ կառուցապատում ենք սկսում, մեծ պլաններ ունենք: Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը»:
Մի քանի աղբաման բերելով,հին աղբամանները գետնին թողնելով ու հանրայինի եթերով ամբողջ օրը գովազդվելով ուզումա ասի,որ խնդիր այլևս չկա:
Նիկոլն էլ իր հերթին օրերս գովասանքի խոսքեր ասեց նրան և այսօր նա ոգևորված ասում է,որ աղբի խնդիրը լուծված է:

Թավշա «էլիտան» հասկացավ,որ քաղաքապետի հրաժարականը էլ ավելի կարագացնի նրանց հեռացումը իշխանությունից և դրա համար բոլորով լծվել են քաղաքապետին փրկելու գործին:

Բայց միայն պողոսներին է տրված հավատալ այս հերթական ստերին,քանի որ պողոսներն են ամենից շատը գոհ Հայկից,որևէ ադեկվադ մարդ մեր քաղաքում այլևս չի կարող վստահել մի մարդու,որը մեկ տարի քաղաքապետ լինելուց հետո հայտարարում է,որ ինքը դեռ նոր է սկսում աշխատել,նոր պլաններ ունի և ինչ հրաժարականի մասին է խոսքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրականում նա ազդարարեց իր անգործության մեկ տարվա անիմաստ գոյության մասին քաղաքապետի պաշտոնում և վերահաստատեց,որ ինքը գնացող է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով