Խոշոր ավտովթար Երևանում

shamshyan.com-ի փոխանցմամբ  այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 34/4 հասցեի դիմաց, E-350 մակնիշի 36 СQ 963 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Opel Zafira մակնիշի 35 ՏQ 109 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Mercedes-ը առաջ է ընթացել, դուրս եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել մեկ այլ Mercedes մակնիշի 88 GX 988 համարանիշի ավտոմեքենային: Վերջինս էլ բախվել է կայանված Opel Zafira մակնիշի 36 FR 327 համարանիշի ավտոմեքենային: Mercedes-ի վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության՝ բժիշկների մի քանի բրիգադները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ Ա. Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա եղել է սթափ: Նա բժիշկներին հայտնեց, որ ավտոմեքենան վարելու ընթացքում ինքնազգացողությունը վատացել է:

2 Mercedes-ներն ու Opel Zafira-ն վերածվել են մետաղե ջարդոնի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով