Իրանում կախաղան են հանել միասեռականի

Իրանում հրապարակային մահապատժի է ենթարկվել միասեռականության մասին օրենքը խախտելու համար դատապարտված մի տղամարդ:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Jerusalem Post-ին, միջադեպը տեղի է ունեցել այս տարվա սկզբին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա իրանցին, որի անունը չի հաղորդվում, կախաղան է հանվել հունվարին՝ Կազերուն քաղաքում: Նա մեղադրվում էր տղամարդկանց միջև սեռական հարաբերությունների մասին օրենքը խախտելու, ինչպես նաև 15-ամյա երկու անձի առևանգելու մեջ:

Նշվում է, որ քաղաքի բնակիչները «գոհունակություն են արտահայտել տղամարդուն մահապատժի ենթարկելու համար և շնորհակալություն հայտնել դատական իշխանություններին»:

Իրանում միասեռականների են մահապատժի ենթարկել նաև 2011 և 2016 թվականներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով