Ինչպես Մովսես Գորգիսյանն էր ասում` ԿԵՑՑԵ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ

Վաղը` Հայաստանի Հանրապետության Անկախոության օրը, առաջին անգամ ես զին.համազգեստ չեմ հագնելու, ոչ էլ մեդալներս եմ կրծքիս կախելու, ոչ էլ պատշգամից եռագույնն եմ պարզելու: Ես առաջին անգամ է, որ հպարտություն և տոնական մթնոլորտ չեմ զգում:

Օտարների կողմից հրահանգված, ներքին թշնամիները զավթել են և պատանդ վերցրել իմ հայրենիքը, մեր ազատությունը, մեր հերոսներին ու մեր բոլոր սրբություները …. Վաղը` Հայաստանի Հանրապետության Անկախոության օրը, արաջին անգամ ես Եռաբլուր չեմ գնալու, որովհետև մեր զոհված ընկերներին ամաչում եմ պատմել այս բոլորը, վախենում եմ պատմեմ` անմահները հանկարծ չմահանան : Սակայն, վաղը` Հայաստանի Հանրապետության Անկախոության օրը, ես նորոգելու եմ իմ պայքարի երդումը նորից ազատագրելու և անկախացնելու ՀԱՅԱՍՏԱՆԸ …

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես Մովսես Գորգիսյանն էր ասում` ԿԵՑՑԵ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ!

Արցախյան ազատամարտի սփյուռքահայ ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար Շահե Աճեմեանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով