«Ինչու՞ ես համառորեն խուսափում միջազգային խորհրդարանական հարթակներում հիշատակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին».Աշոտյանը`Միրզոյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան   իր էջում գրում է.

-Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին գտնվում է Նուրսուլթանում և մասնակցում Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ համաժողովին:

Ահա հատված իր ելույթից. “Մեզ համար գերակա նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության հարցը, ժողովրդի անվտանգ եւ ազատ գոյության անհերքելի իրավունքի նկատմամբ հարգանքը”:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հերթական անգամ, չեմ հասկանում, թե ինչու, Հայաստանի Ազգային Ժողովի ղեկավարը միջազգային հարթակներում իր ելույթներում խուսափում է հիշատակել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում:

Նախորդ անգամ անձամբ եմ լսել Մոսկվայում պառլամենտարիզմին նվիիրված միջազգային համաժողովին բառացի հետևյալը. “Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ եւ ազատ ապրելու անվիճելի իրավունքի հարգման վրա:”

Արարատ ջան, Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված կարգավորման հիմնարար սկզբունքների մեջ չկա “ժողովրդի անվտանգ եւ ազատ գոյության” և ոչ մի իրավունք: Ավելին, այդպիսի իրավունք հիշատակված չէ նաև Հելսինկյան եզրափակիչ ակտում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացատրիր ինձ և հայ ժողովրդին, թե ինչու՞ ես համառորեն խուսափում միջազգային խորհրդարանական հարթակներում հիշատակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Ի՞նչն է պատճառը: Կարգավորման նոր սկզբունքնե՞ր եք մշակում: Վախենու՞մ եք: Ինքնե՞րդ չեք ճանաչում այդ իրավունքը: Նիկո՞լը չի թողնում:

Ճանաչելով քեզ, շահարկման դաշտ չեմ ուզում մտնել, բայց բարի եղիր այդ դեպքում ինքդ պարզաբանել այս շատ տարօրինակ, տհաճ և “ոչ ինքնիշխան” իրողությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով