Ինչո՞ւ «Սանիթեքը» չի կարողանում աշխատել քաղաքային ներկայիս իշխանությունների հետ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Արդեն մի քանի օր է` «Սանիտեքը» աղբահանություն չի իրականացնում և պատճառների մասին քաղաքապետարանին չի ծանուցել, գրավոր չի նախազգուշացրել: Սակայն պարզվում է, որ «Սանիտեքը» դրա համար լուրջ պատճառներ ունի: Ըստ ընկերության` ներկա պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 մլն դրամ, և ընկերությունը քաղաքապետարանից պահանջում է կատարել պայմանագրով սահմանված վճարման պարտավորություններն ամբողջությամբ: Ու մինչ օրս հարց է մնում՝ ինչո՞ւ «Սանիտեք»-ին հաջողվեց աշխատել քաղաքային նախկին իշխանությունների հետ, իսկ ներկայիս իշխանությունների հետ` ոչ: Այնուամենայնիվ, այս հարցը «Ժողովուրդ» օրաթերթը ուղղեց քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով