«Իմ քայլ»-ի նոր պատգամավորը դերասան, ռեժիսոր, երգիչ Արթուր Մանուկյանն է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին կայացած հերթական նիստի ընթացքում պատգամավորական մանդատ է տվել Արթուր Մանուկյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  սեպտեմբերի 13-ին կայացած հերթական նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի՝ «Ազգային Ժողովի պատգամվոր Էդգար Առաքելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Իշխանի Մանուկյանին տալու վերաբերյալ»,- ասված է ՀՀ ԿԸՀ հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով