«Իմ քայլը» Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցնելու գործընթաց է սկսում

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սկսում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց՝ որպես հիմք ունենալով վերջինիս կողմից կարգապահական խախտումը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարեցին խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սահմանադրական դատարանի անդամներից մեկի լիազորությունների դադարեցումը կարող է նախաձեռնվել խորհրդարանական խմբակցություններից որևիցե մեկի կողմից։ Խմբակցությունը դիմում է ԱԺ-ին, խորհրդարանն էլ ձայների 3/5-ն ունենալու դեպքում դիմում է ՍԴ։ Վերջնական որոշումն այս հարցով ընդունում է հենց ՍԴ-ն։ Հիմքը՝ թույլ տված կարգապահական խախտումներն են։ Մասնավորապես, չի քննարկվել Վահե Գրիգորյանի դիմումը, հետո իր սերտ կապերի առկայությունն է Քոչարյանի գործով պաշտպան Արամ Օրբելյանի հետ », – ասել է Վարդանյանը։

Նա նշել է, Արամ Օրբելյանը Հրայր Թովմասյանի սանիկն է, սակայն այս փաստն այս գործընթացը սկսելու միակ հիմքը չի։

«ԱԺ նախագահին ենք դիմում, ԱԺ նախագահը՝ գլխադասային հանձնաժողով, որն էլ իր հերթին դիմելու է խորհրդարանին։ Սա, ի դեպ, միակ դեպքն է, այլ դեպք չկա նախկինում նման գործընթացի։ Մենք ականատես ենք լինում, որ ՍԴ-ն շեղվում է իր լիազորություններից, մասնավորապես, դիմելը Վենետիկի հանձնաժողով կամ ՄԻԵԴ», – ասել է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը նաև նշել է, որ «ՍԴ-ի՝  այդ մարմիններ դիմումների հայերեն պատճենը խորհրդարանն այդպես էլ չի ստացել։ Սրանք հարցեր են, որոնք կասկած են առաջացնում», – հավելել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով