Ի՞նչ խնդիր է դրված «սորոսական դեսանտի» առջև Արցախում.Գարեգին Պետրոսյան

Քաղաքագետ   Գարեգին Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

-«Nouvelle d’Arménie» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ վարչապետ Փաշինյանն ուղիղ կերպով հայտարարեց, որ Արցախի իշխանությունների հետ առկա են անհամաձայնություններ և սա բնականաբար կապեց այն բանի հետ, որ Արցախի իշխանությունները երկար աշխատել են նախորդ կառավարության հետ: Կարևորն այստեղ Փաշինյանի վկայակոչած պատճառը չէ, այլ այն, որ այլևս ի զորու չլինելով թաքցնել իրերը, Փաշինյանը վերահաստատեց մեր այն համոզմունքը, որի մասին պարբերաբար բարձրաձայնում էինք վերջին 15 ամիսների ընթացքում:

Տարաձայնությունները «հաղթահարելու» բոլոր միջոցները սպառված համարելով (բաժանարար գծեր, ատելության սերմանում, քարերով գլուխ ջարդել, ապօրինի խուզարկություններ, դավադրությունների մասին վերացական հայտարարություններ և այլն), Փաշինյանը գործի է դրել ձեռքի տակ ունեցած վերջին միջոցը՝ այսպես կոչված ժողովրդավարացումը, որի համար էլ, բյուջեից հսկայական ֆինանսավորում շնորհելով, Արցախ է ուղարկում «սորոսական դեսանտին»:

Հատկանշական է, որ Փաշինյանի խանդավառ երկրպագու զարուհիմեջլումյանները, անարդարացի համարելով հայաստանից մեկնած զինվորի ներկայությունն Արցախի պետական սահմանին, լռում են, երբ տխրահռչակ ու կասկածելի գործունեություն ծավալող ոչ կառավարական կազմակերպությունները Արցախում նույնքան կասկածելի առաքելություն իրականացնելու համար առատորեն օգտվում են Հայաստանի պետաբյուջեի միջոցներից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ առաքելության կասկածելի լինելու մասին կարծես չի թաքցնում նաև վարչապետը, ով նույն հարցազրույցում Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև առկա տարաձայնությունները հաղթահարելու լավագույն միջոց է համարում Արցախում հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները: «Այդ ընտրությունների արդյունքում, որոնք կլինեն ազատ եւ ժողովրդավարական, այդ անհամաձայնությունները դուրս կգան»,-նշում է վարչապետը:

Եվ հենց այս «ազատ և ժողովրդավարական» ընթացակարգերի ապահովումն է դրված «սորոսական դեսանտի. ուսերին, որոնք, ինչպես վարչապետն է ասում, «պետք է օգնեն ներդաշնակեցնելու» հայկական 2 պետությունների կառավարման համակարգերը: Իսկ թե որքանով, այսպես կոչված, ժողովրդավարացումն ու ներդաշնակեցնումը կօգնեն պատերազմի ամենօրյա սպառնալիքի տակ գտնվող Արցախի անվտանգային համակարգի համակողմանի արդյունավետ բարձրացմանը, վարչապետը բնականաբար գերադասում է շրջանցել:

Եվ ստացվում է, որ «սորոսական դեսանտ»-ի առջև ընդամենը դրված է Արցախի անվտանգության կարևոր հենասյունը հանդիսացող ռազմա-քաղաքական էլիտային «ռեցնելու և հնազանդեցնելու» հանձնարարություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով