Ժողովրդի վարչապետին ո՞նց ու ո՞վ բացատրի, որ ինքը պետության ղեկավար է

Ժողովրդի վարչապետին ո՞նց ու ո՞վ բացատրի, որ ինքը պետության ղեկավար է, իր խոսքը չի կարող լինել մատից ծծած, օդից վերցրած: Կանայք ընտրական իրավունք համապետական ընտրություններում առաջինը ստացել են Ֆինլանդիայում՝ 1906 թ.: Հետո Նորվեգիայում` 1913 թ.: Նաև Շվեդիայում արդեն տեղական ընտրություններում քվեարկության իրավունք ունեին: Իսկ մինչ 1918 թ. Առաջին հանրապետության կողմից հայ կանանց ընտրական իրավունքով օժտելը, նման իրավունք արդեն գործում էր 1917 թ. խորհրդայնացված Ռուսաստանում, ապա` 1918 թ. նաև Գերմանիայում, Ավստրիայում և Լեհաստանում:

Չնայած, էլի լավ ենք պրծել. չի ասում աշխարհում, ոչ միայն Եվրոպայում, առաջինը կանայք ընտրական իրավունք ստացել են Հայաատանում: Թե չէ Նոր Զելանդիայում (1893 թ.) և Ավստրալիայում (1902թ.) մարդիկ ստիպված կլինեին մերժել գիտությունն ու անցնել Նիկոլի նման կոֆեի բաժակ նայելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով