«Ժամանակին կարելի էր այս օրվա մասին մտածել ու ամբողջ քաղաքը չդնել մեկ մարդու բռի մեջ». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան  Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որովհետև պետությանը ծառայություն մատուցող ոլորտը չի կարելի ամբողջությամբ տրամադրել մասնավոր հիմնարկին, այն էլ օտարերկրյա սեփականատիրոջ գլխավորությամբ:

Պետությունը որևէ ոլորտում չպետք է կախված լինի մասնավորից, ոչ մի անձ չի կարող պահանջների լեզվով խոսել պետության հետ ու փորձել օրենքի դաշտում սեփական օրենքները թելադրել:

«Սանիթեք» ընկերությունը 4 օր է Երևան քաղաքում չի իրականացնում աղբահանության աշխատանքները, դրանից առաջ էլ աշխատանքները թերի էին իրականացվում, միակ օպերատորը լինելու արդյունքում մի քանի ամիսների ընթացքում ընկերության կատարած սաբոտաժի արդյունքում քաղաքում ունենք այն, ինչ ամեն օր տեսնում ենք մեր բակերում: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկն իր ուժերի եռակի և քառակի չափով օրեկան 24 ժամ աշխատում է, որպեսզի լուծի այն խնդիրը, ինչը ժառանգություն է ստացել մասնավոր ընկերությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամանակին, իհարկե, կարելի էր այս օրվա մասին մտածել ու ամբողջ քաղաքը չդնել մեկ մարդու բռի մեջ, որպեսզի չբախվեինք սրա հետ: Աղբահանության խնդիրների լուծումն արդեն սկսվել է ու ընթացքի մեջ է, բայց սա պետք է դաս լինի այլ ոլորտների համար, մի պահ մտածենք, թե էլ ինչերի սպասարկում ու աշխատանքն ենք տվել մասնավոր ընկերությունների, ովքեր ցանկության դեպքում կարող են կրկին սաբոտաժ անել պետության դեմ:

Այդ բոլոր խնդիրների լուծման գործընթացն այս պահից պետք է սկսել, որպեսզի այլ ոլորտում նման խնդրի հետ չբախվենք»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով