«Թավշյա» հեղափոխության անատոմիան.Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ  Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-Լրագրողական և ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվել՝ որպես կոդ ընտրելով օլիգարխներին հայհոյելը, ճոխ միջոցառումներն անիծելը և սոված զանգվածների մոտ հարուստների դեմ ատելություն սերմանելը։

Սրբացնել աղքատությունը և պողոսությունը հռչակել որպես կրոն։

Անգրագետ պողոսներին աչքով և ունքով հասկացնել, որ հեղափոխությունից հետո Ռոբին Հուդի պես հարուստներից հավաքելու ես ու բաժանես աղքատներին։ Բայց հրապարակավ հայտարարել, որ լինելու է սեր և հանդուրժողականություն, ինչպես նաև չի լինելու սեփականության վերաբաշխում և քաղաքական վենդետտա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գալ իշխանության և անմիջապես կերպարանափոխվել՝ փորձելով ձերբազատվել սեփական «ես»–ի մի մասից՝ բոմժերի թագավորից։

Պաշտոնյայի կաբինետում հայտնվելուց հետո զգալ, որ «չորս ոտքը լավ է, քան երկուսը» կարգախոսն, այդուհանդերձ, սխալ է, քանզի ճիշտը երկու ոտքն է։

Հետո մտածել, թե ինչպես համատեղել բոմժերի թագավոր լինելը բուրժուական հաճույքների հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնակցել միջոցառման, որի նախատիպերի մասին ամբողջ կյանքում գրել ու խոսել ես հիմնականում հայհոյանքներով։

Միևնույն սեղանի շուրջ նստել դասակարգային թշնամիների հետ և պահել այնպես, կարծես՝ հակասությունների միասնության թեզը կյանքիդ ուղենիշն է եղել։

Խմել գործերի հաջողության համար նաև այն մարդկանց հետ, որոնց դեմ քրեական հետապնդում ես նախաձեռնել ու նրանց գործի հաջողությունը քո գործի անհաջողությունն է և հակառակը։

Ժպտալ միջոցառման ժամանակ, բայց շվոնդերաշարիկովյան ոճով ատել սենյակների քանակը, և մտքիդ մեջ բոլշևիկյան կուլակաթափություն պլանավորել՝ չմոռանալով երջանկություն մաղթել սենյակների տերերին։

Հեղափոխական առաջնորդի կարգավիճակով հակահեղափոխական ոճով տժժալ, թուլանալ և հաճույք ստանալ դասակարգային թշնամիների տանը։

Բայց որպեսզի անգրագետ պողոսները անասնաֆերմայի կենդանիների պես զարմանքից էշ չկտրեն և անմասն չմնան միջոցառումից, տուն գնալուն պես հանձնարարել, որպեսզի ոստիկանությունը հրավառության թեմայով գործ հարուցի։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հեղափոխության «անատոմիկ» մտնելիս։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով