«Էս օտարերկրյա գործակալները օգտվեցին Սերժ Սարգսյանի ժողովրդավարական ընկալումներից».Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է.

«Սերժ Սարգսյանն ա մեղավոր, որ Նիկոլի կողմից սահմանադրական կարգը տապալելուց ու իշխանությունը բռնազավթելուց հետո ԱԽՔ քարտուղարի աշխատասենյակում հայտնված սորոսականը բառիս բուն իմաստով դուրս ա տալիս Սերժ Սարգսյանի հասցեին, քանզի նման գրանտակերներին , ովքեր տարիներ շարունակ օտար պետություններից փող ստանալով ու լափելով կարողացել են ազատ ֆրֆռալ, դեռ մի բան էլ նախապատրաստել մեր պետությունը ներսից գրավելու ծրագիր ու հարմար պահին գրավել մեր պետության իշխանությունը…

Սրանց նման ներքին թշնամիներին Սերժ Սարգսյանը իր իշխանության տարիներին պետք է հռչակեր պետության ներքին թշնամիներ ու ցմահ փակեր խցերում , որ էսօր մեծ-մեծ ու ապազգային, հակապետական մտքեր դուրս չտային, բայց ոչինչ ապագայում , շատ մոտ ապագայում մենք՝ Հայաստանի պետական մտածողությամբ օժտված և Հայաստանի ինքնիշխանությամբ ապրող քաղաքացիներս կուղղենք Սերժ Սարգսյանի սխալը…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետք է օր առաջ ազատագրել ներքին թշնամու կողմից բռնազավթված իշխանությունն ու վերականգնել մեր պետության սահմանադրական կարգն ու ժողովրդավարական դեմքը…

Նիկոլենք թուլացնում են սահմանին կանգնած և սեփական կյանքով Հայաստանը արտաքին թշնամուց պաշտպանող հայ զինվորի թիկունքը, քանզի սրանք էլ մեր ներքին թշնամիներն են…

Էս օտարերկրյա գործակալները օգտվեցին Սերժ Սարգսյանի ժողովրդավարական ընկալումներից ու կարողացան իրենց օտար տերերի դավադիր ծրագրերը կյանքի կոչել մեզանում, բայց արդեն սթափվել ենք ու կանգնեցնելու ենք էս հակապետական դավաճաններին , պատժելու ենք մեր պետությունը ներսից քանդողներին , դրանց անունները մեր պատմության մեջ մնալու են , որպես պետական դավաճանների ու թշնամիների վառ օրինակներ…»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով