Էդմոն Մարուքյանին հրավիրել են կառավարություն՝ ծանոթանալու հույժ գաղտնի փաստաթղթին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատրաստվում է գնալ կառավարություն եւ ծանոթանալ 2014 թվականին պատրաստված հույժ գաղտնի փաստաթղթին, որի մասին օգոստոսի 4-ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Վարչապետի հայտարարությունից հետո` օգոստոսի 5-ին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրություն էր ուղարկել ՀՀ Նիկոլ Փաշինյանին եւ խնդրել տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը: Եվ, ահա, վարչապետի աշխատակազմում երկար քննարկումներից հետո որոշել են Էդմոն Մարուքյանին հրավիրել կառավարություն` անձամբ ծանոթանալու դրան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պետք է գնամ, որպեսզի տեղում հասկանամ` ինչ փաստաթղթի մասին է խոսքը: Փաստաթուղթը հույժ գաղտնի է. եթե լինի նման փաստաթուղթ, կասեմ դրա մասին: Ես կարծում եմ, որ եթե կանչել են, նշանակում է` նման փաստաթուղթ կա»,- նշեց Էդմոն Մարուքյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով