Զոհրաբ Մնացականյանի պաշտոնանկության պատճառը

Top-news.am-ը գրում է․

«ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը չդիմացավ եւ դիտողություն արեց Աննա Հակոբյանին, որը ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերի դահլիճում  զբաղված էր մազերի հարդարմամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, այդ դահլիճ հասնելու համար Փաշինյան-Հակոբյան ամուսնական զույգը ծախսել էր 400 հազար դոլարին մոտ գումար, ընդ որում ոչ թե իրենց, այլ մեր՝ հարկատուներիս գրպանից:

Դժվար չէ կռահել, որ շատ շուտով Զոհրաբ Մնացականյանը պաշտոնանկ կարվի Աննա Հակոբյանին դիտողություն անելու համարձակություն ունենալու համար, հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ ԱԳ նախարարն ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, իր ելույթներում չի շեշտում, թե Արցախի խնդիրը լուծումը պետք է ձեռնտու լինի նաեւ Ադրբեջանին:

Իհարկե, դեռ հարց է, թե ինչ էր անում եւ որպես ինչ էր դահլիճում նստած Աննա Հակոբյանը, բայց սա այլ պատմություն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, ուղիղ երկու տարի առաջ նույն դահլիճում հոր ելույթի ժամանակ միմոսություն էր անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դուստրը՝ Լեյլան, որը նստած էր մոր՝ Մեհրիբանի կողքին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով