«Երևանը վաղը կապրի տրանսպորտային կոլապս».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է

« Երևանը վաղը կապրի տրանսպորտային կոլապս:

Աղբը և նրա շուրջ ծավալվող քննադատությունները վաղը համալրվելու են ևս մեկ կարևոր խնդրով:
Տրանսպորտային և ճանապարհային բարեփոխումներ այդպես էլ չեղան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թավշյա իշխանությունը արդեն տևական ժամանակ չի կարողանում լուծել երկրի և քաղաքի պրիմիտիվ հարցերը,որի շարքում Երևանի տրանսպորտի,խցանումների,տեսախցիկների և կարմիր գծերի հարցերն են:Չնայած Փաշինյանը և քաղաքապետը խոստումներ տվեցին,որ խնդիրները կլուծվեն,բայց «հպարտ»քաղաքացին կրկին տարբեր պոզաներով,անմարդկային պայմաններում է երթևեկում սեփական քաղաքում,տրանսպորտի ոլորտում տիրող խնդիրները, ճանապարհների ծանրաբեռնվածությունը վաղը բերելու են կոլապսի և մեքենա վարող շատ մարդիկ վաղը հիշելու են թավշյա սուտ խոստումները:

Աղբին վաղը ավելանում է խցանված և գերծանրաբեռնված տրանսպորտային տհաճ իրողությունը:

Իսկ պողոսները երևի դեռ նոր մետրոյի կայարանի բացմանն են սպասում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով