«Երբ զրնգում է գրանտակեր դատարկությունը…».Արտյոմ Խաչատրյան

Երբ զրնգում է գրանտակեր դատարկությունը…

Սերժ Սարգսյանը երեկվա տոնի կապակցությամբ ուղերձ էլ հղել, որը ստեղծագործական խթան հանդիսացավ ԱԽՔ գրիգորյան արմենի համար: Երրորդ նախագահ գրել էր. «Քարոզչական և քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է: Մենք պարտավոր ենք շիտակ նայել իրականության աչքերին, զատել կործանարար կեղծիքը ճշմարտությունից, հասկանալ, որ անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը, սեփական որդիների խիզախությունը փառաբանելու, արժանվույնս գնահատելու փոխարեն՝ կասկածելի նպատակներով քննարկումներն ու հաղթանակած զինվորի ոգին կոտրելը, շուրջ երեսնամյա անկախ պետականության ձեռքբերումները ձախողումներ համարելը, սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրանտակեր ԱԱԽՔ-ը պատասխանել էր. «… Տոնը չփչացնելու համար որոշեցի այսօր պատասխանել այդ տրտունջներին։ Սկզբից մտածում էի, թե ինչ գրեմ աշխարհի վրա դառնացած և արդեն 1,5 տարի հայ ժողովրդի կողմից մերժված մարդու մասին: Հետո հասկացա, որ ընդամենը պետք է հիշել անցյալը։ Սերիալների միջոցով սոցիալական խնդիրների լուծման մասին մտածող, 100-ից 60 խփող, արտագաղթն իր մեղքը չհամարող, թարս բուսնած խիյարների մասնագետը, հայ ժողովրդի կողմից մերժվածը խոսում է արժեքների մասին, որոնց ապականման համար 10 տարի ջանք ու եռանդ չի խնայել… Վերադառնալու որևիցե շանս չկա, չկա՛, քանի՞ անգամ կրկնենք, որ հասկանալի լինի հհկ-ականների համար։ Ապրիլյան պատերազմի հիշատակի օրը՝ 2017-ին, ընտրություններ նշանակած, այդ ընտրությունները կեղծելով 770 հազար ձայն խփած գործիչը, մեկ տարի անց 59 հազար ձայն հավաքելուց հետո պետք է փակվի մի մութ տեղ և դառնացած լռություն պահպանի։ Հենց այսպիսի մոտեցումներն են բաժանարար գծեր գծել և ստիպել ժողովրդին համախմբվել և մերժել կեղծիքն ու զոռբայությունը։ Ես հուսով եմ՝ հայրենիքի հանդեպ սիրո մասին ճոռոմ հայտարարություն անողները հիշում են, որ հայրենիքի հանդեպ սերը չի կարող 50 տոկոս չափաբաժնով լինել»։

Ինչպես տեսնում ենք, Սերժ Սարգսյանն ընդամենը խոսել է, առանց որևէ թափթփուկի անուն տալու, լակոտակրատիայի կործանարար գործողությունների մասին: գրիգորյան արմենը խոսում է սորոսական գրանտների ոգով՝ թալան, ընտրակեղծիք, 50/50. 100-ից 60, մի խոսքով, մինասյան լարիսային ուղղված հայցերի մակարդակ: Եվ սա բնութագրում է Սերժ Սարգսյանի ճանապարհը՝ մոռանալով նշել հաղթանակը, բանակի կայացումը, Ղարաբաղի ստատուս-քվոն, Հայաստանի՝ Լևոնից փրկությունը, այսինքն՝ գրանտակերը չի խոսում սրանցից, ռեալ արարքներից, բայց խոսում է մինասյան լարիսայի գաղափարական հիմնադրույթներից: Հիմա ես էլ կխոսեմ նրանից՝ գրիգորյան արմենից, փաստերից զատ ոչինչ չեմ ասի:
Բաց եմ թողնում սրա անիմաստ մանկությունն ու պատանեկությունը, ուսանողության տարիները և ստացած կրթությունը: Ասեմ, որ սովորել է ԵՊՀ-ից հետո Ամերիկյան համալսարանում և ստացել գործակալի որակավորում: Աշխատել է հեղափոխության բաստիոններից երկուսում՝ Սլավոնական համալսարան և Transparency International: Որքան լավ ազգանվեր գործունեություն է ծավալել, չէ՞, որքան օգուտ է բերել Հայաստանին: Բնականաբար, մասնակցել է նաև հեղափոխությանը և նշանակվել ԱԽՔ: Սրա զրոյական արժեքն ամփոփելու համար հիշեցնեմ, որ երբ սրա հայրն ինքնասպան եղավ հեղափոխությունից հետո, սա ասաց, թե՝ հորս անձնական որոշումն էր, ես հարգում եմ այդ որոշումը: Նման է, չէ՞, կատաղի արևմտյան լիբերալների ծայրահեղ լիբերալ մոտեցումներին, որոնց համար ինքնասպանությունը մարդու իրավունք է, որը պետք է ողջունել, սեռափոխությունը մարդու որոշելիքն ու իրավունքն է, երրորդ սեռը պարտադիր է, Ղարաբաղը տարածքի հարց չէ, այլ մարդու իրավունքների…

Հայաստանում գրանտակեր դատարկությունները պատերազմ են հայտարարում գործ անող և ռեալ գործեր արած մարդկանց: Այս պատերազմում նրանք բնաջինջ կլինեն: Գոնե այն պատճառով, որ ամերիկյան նախագծեր իրականացնելուց բացի նրանք ոչնչի ունակ չեն, այն էլ՝ լեզվով: Չի կարող Շուշին մարդու իրավունքների խնդիր համարողը հաղթել Շուշին ազատագրողին, և վերջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով