Գործը թողած` մեղավորներ է փնտրում․ Արսեն Թորոսյանի ձախողված ասուլիսի հետքերով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է իր ձախողումներն ու ոլորտի մասնագետների դժգոհությունների մեղքը բարդել «Ժողովուրդ» թերթի վրա:

Նախ հիշեցնենք, որ երեկ Թորոսյանի ասուլիսի ժամանակ դահլիճ մտավ ուռուցքաբան, արյունաբան, ՀՀ վարչապետի տիկնոջ՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գեւորգ Թամամյանը` փորձելով հարցեր ուղղել Թորոսյանին, ինչը նրան զայրացրեց, եւ վերջինս լքեց ասուլիսի սրահը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ տապալված ասուլիսից ժամեր անց Թորոսյանը վերջապես որոշեց խոսել եւ մեղադրել նաեւ «Ժողովուրդ» թերթին` ասելով. «Իմ դեմ արշավն սկսվեց հիմնականում «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով, որը փաստացի դարձել էր Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի խոսափողը՝ վատ իմաստով: Եթե մոնիթորինգ անենք, երկու օրը մեկ իմ մասին հոդված էր գրվում»:

Թե ինչ է հասկանում Թորոսյանը՝ արշավ ասելով, դժվար է հասկանալ, քանի որ «Ժողովուրդ» թերթը եղել եւ մնում է բոլոր այն նախարարների քննադատը, որոնք ունեն ոլորտում ձախողումներ: Եվ Թորոսյանը ո՛չ առաջին, ո՛չ էլ թերեւս վերջին առողջապահության նախարարը կլինի, որին քննադատում ենք, եւ քննադատելու ենք, քանի դեռ քաղաքացին դժգոհ է առողջապահական ոլորտից, մատուցվող ծառայություններից ու մշակած քաղաքականությունից: Եվ զուր են նախարար Թորոսյանի ջանքերը՝ մեզ շանտաժի ճանապարհով լռեցնելու:

Ոլորտի անհաջողություններն ու պաշտոնական անկարողություններով պայմանավորված խնդիրները շտկելու փոխարեն նախարարը սլաքներն այս ու այն կողմ է ուղղում: Հատուկ Արսեն Թորոսյանի համար հայտարարում ենք` «Ժողովուրդ» թերթին լռեցնել հնարավոր չէ: Հանգիստ նստե՛ք տեղներդ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու դրա փոխարեն լավ կլինի պարզաբանել` ինչու եք բժշկական կենտրոնների խորհուրդներում Ձեր մտերիմներին նշանակել, ինչու եք կրկնապատվել Ձեր կնոջ (նախկինում իր կողմից) ղեկավարած կենտրոնի պետպատվերը՝ դարձնելով 2,7 մլրդ դրամ, որը մատուցում է միայն ՄՌՏ եւ ԿՏ ծառայություններ, եւ սա այն դեպքում, երբ Հայաստանի ուռուցքաբանության պետպատվերը 1 մլրդ դրամի չի հասնում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով