Գյուղացիները թափում են սմբուկի բերքը. զայրույթը հասել է գագաթնակետին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշնան բերքահավաքի այս պիկ շրջանում բավականին ծանր է վիճակը Արարատյան դաշտում, մասնավորաբար բանջարեղենի իրացման առումով։

Գյուղացիները մեծ դժվարություններ ունեն իրենց մշակած բերքն իրացնելու գործում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոսքը վերաբերում է հատկապես սմբուկին, որը գործարանների մի մասն արդեն չի ընդունում կամ ընդունում է բավական էժան գներով, ինչը գյուղացիներին չի բավարարում, քանի որ չեն կարողանում գոնե սպասարկել իրենց վարկերը, որոնք վերցրել են դեռեւս գարնանը։

«Փաստ» թերթի լրագրողը Արմավիրի մարզում ականատես է եղել, թե ինչպես է հսկայական քանակությամբ սմբուկն ուղղակի թափվում, քանի որ գյուղացիների զայրույթը հասել է գագաթնակետին։ Վատ է վիճակը նաեւ ձմերուկի բերքի հետ կապված, քանի որ այն նույնպես ոչ մի կերպ հնարավոր չէ մթերել։

Տեղացիները նշում էին, որ համապատասխան գերատեսչությունը ոչ մի քայլ չի անում մթերման հարցը կարգավորելու, գյուղացիների հետ աշխատելու ուղղությամբ, ինչի արդյունքում իրենք հայտնվել են անելանելի վիճակում։ Ի դեպ, գյուղացիները նաեւ ասում էին, որ վիճակն ավելի է բարդացել գյուղնախարարության լուծարումից հետո»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով