Գլխավոր դատախազի և Սասունի կատարմամբ ունենք մարտի մեկի արդեն 11-րդ զոհը, ով զոհվեց հավատարիմ մնալով իր անցած ուղղուն, սպայի պատվին և արժանապատվությանը. Նարեկ Մանթաշյան

Այլընտրանք ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գլխավոր դատախազը և Սասունը արդեն արյունոտեցին իրենց ձեռքերը

Որոշ նորելուկ ֆեյսբուքյան վերլուծաբաններ կասկածի տակ են դնում Գեներալ Հարությունյանի ինքնասպանությունը՝ սլաքների ուղղություններ են տալիս և այլն, Գեներալ Գնդապետի կոչումով իրական սպայի արժանապատվությամբ Հայկ Հարությունյանը իրականում զոհ է, զոհ է ինքնասպանության, սակայն այս ինքնասպանությանը նրան դրդել են, դրդել են մարդիկ ում ձեռնտու էր մարտի մեկի գործով շինծու մեղադրանքը հասցնել իրենց բաղձալի ավարտին, պնդում եմ մարտի մեկի 10 զոհերի արյան պատասխանատուն Լևոն Տեր-պետրոսյանն է և Նիկոլ Փաշինյանը, և այսօր ձեռքերի լվացման փուլում, սրանք կանգ չեն առնում ոչնչի առաջ և իրենց հրահանգով գլխավոր դատախազի և Սասունի կատարմամբ ունենք արդեն 11-րդ զոհը, ով զոհվեց հավատարիմ մնալով իր անցած ուղղուն, սպայի պատվին և արժանապատվությանը, չհամաձայնեց կեղծ մատնություն տալ անմեղների մասին, մնալով հավատարիմ նաև Աստծու պատվիրանին…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանգչեք խաղաղությամբ Գեներալ Գնդապետ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով