ԲԻՊՈԼՅԱՐ ՊՍԻԽՈԶԻ ՍՐԱՑՈՒՄԸ՝ ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՒՄ

Ինչպես ցույց տվեցին լոս-անջելեսյան վերջին հանդիպումները, բիպոլյար աֆեկտիվ խանգարումներով տառապող մարդիկ շատ վտանգավոր են հասարակության և պետության համար: Մարդ, ով տառապում է հոգեհուզական ոլորտի պարբերաբար ընթացող խանգարումներով՝ մեկ քարոզում է եկեղեցին և մեծ շքախմբով հաճախում եկեղեցի, մեկ էլ անդրադառնում է աղանդներին՝ ասելով, որ պետք է միանան բոլոր աղանդները: Մեկ քարոզում է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը անկախ է և մեկ էլ հրահանգ է իջեցնում իր ֆանատներին՝ փակել դատարանների մուտքերն ու ելքերը: Ինչպե՞ս բնութագրել այս ամենը:

Բազմիցս անդրադարձել եմ նմանատիպ սցենարների և կարծում եմ՝ այն պետք է նորից ու նորից կրկնել: Լինելով բժիշկ՝ բազմաթիվ անգամ շփում եմ ունեցել նման հիվանդների հետ: Որոշ մարդկանց մոտ գնալով է՛լ ավելի է սրանում առողջական վիճակը (մանիակալ համախտանիշ): Ուզում եմ դարձյալ նկարագրել նման դեպքի առանձնահատկությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն կարող է արտահայտվել խանգարման տարբեր դրսևորումներով, սկսած լավազգացողությունից (էյֆորիա) մինչև ընկճվածություն (դիսֆորիա) և դյուրագրգռություն: Մանիակալ փուլի հիմմնական ախտանիշն է հոգեշարժական ակտիվությունը: Հիվանդն արտահայտում է անձի գերագնահատման, մեծամոլական մտքեր (օրինակ՝ հռչակվել որպես Պապ թագավոր), խոսում է անընդհատ, արագ, մի թեմայից անցնում մյուսին: Այսպիսի հիվանդներին բնորոշում է տրամադրության բարձրացումը, արտասովոր թարմությունը, առույգությունը և ուժեղ լինելու զգացողությունը: Հիվանդները դյուրագրգիռ են, տառապում են անքնությամբ, նպատակաուղղված գործողություններ են կատարում:

Հիվանդն իր ողջ շրջապատը ընկալում է վառ գույներով: Շփման մեջ է մտնում բոլորի հետ, հաշվի չի առնում ուրիշների տրամադրությունը և ամեն ինչ անում է իր ցանկությամբ: Մտածողության պրոցեսներն արագանում են, հիվանդը խոսում է անընդհատ, ունենում է մտքերի թռիչք, ձայնը խռպոտում է (շատ խոսելուց): Արտահայտում է անձի գերագնահատման, մեծամոլական մտքեր: Խոսակցական գրգռվածությունն ուղեկցվում է ժեստերով, միմիկայի շարժումներով: Ուշադրությունը խիստ լարված է, անկայուն, հակումները (հատկապես սննդի և սեռական) ուժեղացած են: Այսպիսի հիվանդների մոտ մանիակալ վիճակի կլինիկական պատկերը հաճախ փոփոխվում է՝ ուղեկցվելով զայրույթով, չարությամբ, բծախնդրությամբ:

Այսպիսի պահվածքը վատթարացնում է մարդու գործունեությունը թե՛ հասարակական, թե՛ քաղաքական ոլորտներում: Այն կարող է հասնել նույնիսկ քաոսային արգելակման:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ  Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով